ԱՄՆ-ն միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. Ֆրանկ Փալոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

screenshot_2022_09_18_144904_thumb.thumb_.jpg

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի որոշ մաս ու շարունակում է սպառնալ նոր հարձակումներով, «Ամերկայի ձայն»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՄԱՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

Նա կարևորել է, որ հաջողվել է հասնել կրակի դադարեցման, սակայն ընդգծել է՝ ԱՄՆ-ն պետք է համոզված լինի, որ Հայաստանը ապագայում ևս անվտանգ կլինի:

«Եթե կա այս ամենի խաղաղ կարգավորման ինչ-որ ձև, որպեսզի դադարեցվի Ադրբեջանի կողմից ագրեսիան, կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է մեծ դերակատարություն ունենա դրանում, քանի որ այն, հավանաբար, միակ երկիրն է այս պահին, որն ունի հնարավորություն՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել կրակը», - ընդգծել է Փալոնը:

--00—ԶՀ