Անդամահատում են և ստիպում կանգնել. ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ գերիներին մասնակցությամբ տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

nka8

ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Կադրերում ադրբեջանցի զինվորականները միտումնավոր անդամահատում են հայ ռազմագերիների ոտքերը, իսկ հետո ստիպում ոտքի կանգնել։

Հիշեցնենք՝ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով  տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ 

--00—ԼՄ