Լաստանավային ուղին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև չի գործում նիդեռլանդական օպերատորի պատճառով. Խոջոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

5.jpg

Վրացական Փոթի նավահանգստի նիդեռլանդական օպերատորը դեռ չի կարողանում համաձայնեցնել հայկական ապրանքների համար լաստանավային անցման մեկնարկը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում էր ամռանը կանոնավոր լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սևծովյան «Փոթի» նավահանգստի ու ռուսական «Կովկաս» նավահանգստի միջև Ազովի ծովով (Կրասնոդարի երկրամաս): Երթուղին կոչված է այլընտրանք դառնալ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետով փոխադրումներին։

«Այս նախագիծը շատ կարևոր է մեզ համար ինչպես Հայաստանից Ռուսաստան այնպես էլ հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման համար։ Բայց քանի որ Վրաստանում Փոթի նավահանգստի կառավարումն իրականացնում է նիդեռլանդական ընկերությունը, նրանք այժմ որոշակի խոչընդոտներ են ստեղծում», - ասել է Խոջոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այժմ Փոթի նավահանգստի մենեջմենթի հետ է կապված։ Խոջոյանը նշել է, որ երթուղին պետք է վաղուց աշխատեր։

Նա ավելացրել է, որ կողմերը փորձում են լուծել վիճելի հարցերը, և բանակցություններն այժմ շարունակվում են։

Ավելի վաղ Խոջոյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Երևանը կցանկանար ավելացնել խաղողի գինու մատակարարումները Ռուսաստան:

--00—ԶՀ