Սաակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, ախտորոշել են տուբերկուլոզ և դեմենցիա. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

l-0x0wh-1170x682z-0.6718.jpeg

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլոզ և դեմենցիա: Այս մասին հայտնել է փաստաբան Շալվա Խաչապուրիձեն:

«Խոսքը բժիշկների ենթադրյալ ախտորոշումների մասին է, դրանք դեռ վերջնական չեն: Բացի դրանից՝ Միխեիլ Սաակաշվիլու մոտ ևս 34 հավանական հիվանդություններ են հայտնաբերվել»,- ասել է փաստաբանը:

Այս տարվա մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի քաղաքացիական կլինիկաներից մեկում: Վրաստանի նախկին նախագահն անցնում է մի քանի քրեական գործերով։ Նա իր ձերբակալությունը համարում է անօրինական, իսկ առաջադրված մեղադրանքները՝ կեղծված։

--00—ԶՀ