Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

աշխարհ

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Վրաստանի Գորի քաղաքում հարձակվել են Միխաիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա։ Հարձակման մեղադրանքով բերման է ենթարկվել 2 մարդ: 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները վնասել են կուսակցության գրասենյակի ապակիները: Նրանց սպառնում է 3 տարվա ազատազրկում:

--0--ԿԿ