Գեղցիական շուստրիությամբ Փաշինյանը Արևմուտքին մի բան է ասում, ՌԴ-ին` այլ. Աղվան Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Գեղցիական շուստրիությամբ Փաշինյանը Արևմուտքին մի բան է ասում, ՌԴ-ին` այլ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Վարդանյանի համոզմամբ, պարզապես զառանցանք է Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ինքնիշխան համարելը, քանի որ ՀՀ-ն երբեք այսքան թույլ ու անպաշտպան չի եղել, քան հիմա։

Պատգամավորի պնդմամբ, գործող իշխանությունը չի կարողանում պաշտպանել պետության շահերն ու Արցախի անվտանգությունը, իսկ ասվածի վկայությունն այն է, որ Սոչիի հայտարարության մեջ բացակայում էր Լեռնային Ղարաբաղ եզրույթը։

--00--ԱՀ