Հայաստանն ու Թուրքիան ռուս ՏՏ մասնագետների նախընտրած երկրների թվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

computer-2788918_1280

Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ արգելված երկրների թվում են այն պետությունները, որոնք բացասաբար են վերաբերվում Ռուսաստանին և պատժամիջոցներ կիրառում ռուսական ընկերությունների նկատմամբ: 

Քոչարովի փոխանցմամբ՝ ռուս ՏՏ ոլորտի մասնագետները հիմնականում վերաբնակվել են Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Շվեյցարիայում: 

Նա նաև նշել է, որ այն ՏՏ ռուս մասնագետները, ովքեր մեկնել են արգելված երկրներ, պետք է վերադառնան Ռուսաստան մինչև հունվարի 1-ը:

--00—ՅՄ