Բաքուն պատահական չի ընտրել բնապահպանական թեման, հաջորդը կարող է փոքրամասնության հարցը լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Բաքուն պատահական չի ընտրել բնապահպանական թեման, հաջորդը կարող է փոքրամասնության հարցը լինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, թշնամին ուզում է սպանել մեզ, և եթե Շուշին ռազմական ուժով նվաճեցին, ապա Երևանն էլ ուզում են խաղաղությամբ գրավել։

Քաղաքագետի պնդմամբ, սա հայրենական պատերազմ է, որը հիմա էլ է շարունակվում, իսկ եվրոպական կառույցների և միջազգային հանրության սերը առ ադրբեջանական գազ լռության է մատնում այդ փաստը։

Ըստ Պողոսյանի՝ պետք է կռվենք ու հաղթանակ արձանագրենք, քանի որ մեր երկրին ու ժողովրդին հիմա հաղթանակներ շատ են պետք։

--00—ԱՊ