Աբովյանցի 46-ամյա տղամարդն ավտոբուսում գողացել էր մի կնոջ բջջային հեռախոս. նրան գտել, ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

249420.jpg

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի մի բնակչի:

Խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է գողոնը:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:

--00--ԶՀ