Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար կփոխանցի Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

65

Սաուդյան Արաբիայի ևս 5 մլրդ․ ամերիկյան դոլար կփոխանցի Թուրքիայի Կենտրոնական բանկին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Էլ-Ջեդանը: Հայտնում է Էրմենիհաբերը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին:

«Արժույթի պահուստների մասով կարող ենք հանգիստ գործել, քանի որ մի շարք ընկեր-պետություններ անհրաժեշտ օգնությունը տրամադրում են»,-ասել էր նա։

Երեկ սաուդցի նախարարը հայտնել էր, թե Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ առաջընթաց կա և փոխանցումը մոտ ապագայում կկատարվի։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կենտրոնական բանկում պահուստները սկսել են ավելանալ։ 

--00—ԻԴ