Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում հերքել են լուրերը, թե Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

v-federacii-futbola-portugal-1-735x375.jpg

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով այն տեղեկությունը, թե թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է լքել ազգային հավաքականը.

«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի անգամ չի սպառնացել, թե Կատարում ընթացող ԱԱ-ի ընթացքում կհեռանա հավաքականից: Ռոնալդուն ամեն օր լրացնում է հավաքականի կազմում իր նվաճումների ցանկը: Սա պետք է հարգել, չէ՞ որ սա հավաքականին անմնացորդ նվիրումի ապացույցն է:

Ամբողջ թիմը՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի ներկայացուցիչները, առաջվա պես, առաջին իսկ օրից տրամադրված են, որ այս մրցաշարը լավագույնն է լինելու Պորտուգալիայի համար»,- ասվում է երկրի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ պորտուգալական Record պարբերականը հայտնել էր, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից այն բանից հետո, ինչ Շվեյցարիայի դեմ խաղում դաշտ դուրս չեկավ մեկնարկային կազմից (6-1):

--00--ԶՀ