Գյումրիում հայտնաբերվել է զենք-զինամթերք․ ձեռքի հակահետևակային նռնակը տեղում ոչնչացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու թիվ 3 հասցեի մոտ զինամթերք կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hայտնաբերվել են՝ անհայտ տեսակի որսորդական հրացան՝ կարճեցված փողով, տարբեր տրամաչափի 78 փամփուշտ, 1 անհայտ տեսակի (ինքնաշեն) և 1 «PГD-5» տեսակի ձեռքի հակահետևակային նռնակներ՝ պայթուցիչներով։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները։ Տեղում որոշվել է, որ ձեռքի ինքնաշեն հակահետևակային նռնակը պայթեցման եղանակով պետք է ոչնչացվի։

--00—ԻԴ