Երկրորդ լրագրողն է մահացել ԱԱ-2022-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

136721.jpg

Քաթարում մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանող ֆոտոթղթակից Հալիդ Ալ-Միսլամը։ Նա հավատարմագրված էր Դոհայի Al Kass TV-ից։ Մահվան պատճառներն ու մանրամասները չեն նշվում, հաղորդում է Gulf Times-ը։

Սա արդեն երկրորդ մահն է աշխարհի առաջնությանը հավատարմագրված լրագրողների կազմից։ Ավելի վաղ ստադիոնում մահացել էր ամերիկյան CBS-ի լրագրող Գրանտ Ուոլը։ Նրա եղբայրը հայտարարել էր, որ ԼԳԲՏ համայնքին աջակցություն հայտնելու համար Գրան Ուոլը Քաթարում սպառնալիքներ էր ստացել։

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

--00—ԶՀ