Կոտայքի մարզում բեռնատարը կողաշրջվել է. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

,

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Մ-ն իր վարած «HOWO SITRUCK» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Կարենիս գյուղի վարչական տարածքում կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը և կողաշրջվել։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Հրաչիկ Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Չարենցավան» ԲԿ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ