Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը. շաբաթ և կիրակի կազմակերպվելու են փոքր ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

արտակ

Մենք շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդրական Արտակ Բեգլարյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:

Մենք շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպես նաև աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:

Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին:

ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...»,- նշել է նա:

--00—ԼՄ