Գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 4 տղամարդ և 2 կին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

f639dbcefa9a9a_639dbcefa9ad9.thumb_.jpeg

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արնոտված մարդկանց:

Ահազանգով մեկնած ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց: Չորս տղամարդիկ և երկու կանայք, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք: Պարզվել է նրանց ինքնությունը. տղամարդիկ՝ Երևան քաղաքի, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ էին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

--00—ԶՀ