Ո՞վ է առավոտյան Բաղրամյանում խուլիգանություն անողը. Բաբայանը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ճշտել է Վարսեր համայնքի քաղաքացի Էմիլ Կառլենի Սարգսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մանրամասները:

«Բաղրամյան պողոտայում ճշտեցի Էմիլ Կառլենի Սարգսյան-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մանրամասները:

Արձանագրում եմ, որ ոստիկանության կողմից թույլ է տրվել ապօրինություն, մասնավորապես՝ անձի ազատության իրավունքի ապօրինի սահմանափակում»,-գրել է Արսեն Բաբայանը:

Իրավապաշտպանը politik.am-ին պատմել է, որ լուսադեմին ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդ և երեք կին փորձել են սադրել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին: Քաղաքացիներից մեկը ոստիկաններից պահանջել է պահպանեն հասարակական կարգը, և վերջիններս նրան ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել:

Ըստ աղբյուրի՝ բերման ենթարկված քաղաքացին Վարսեր համայնքի պատվավոր քաղաքացի Էմիլ Կառլենի Սարգսյանն է. նա նաև 44-օրյա պատերազմի մասնակից է: 

--00—ԼՄ