Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1100075.jpg

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։

Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական ընկալումով։

Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում, և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։

Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»:

Ավելի վաղ հայտել էինք, որ մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:

--00—ԶՀ