ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծով նախատեսվում է տնտեսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Արցախին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

փալոնե

 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցություն Հայաստանին ու Արցախին․

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»:

--00--ԱՀ