«Թյուրիմացությունը շտկված է». Հանրային ՀԸ-ն կամբողջացնի Սուրբ Ծննդյան համերգի տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Սուրբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Թյուրիմացությունը շտկված է․

Կուզեմ իմ մասնավոր շնորհակալությունը հայտնել Հանրային հեռուստաընկերությանը՝ ի դեմս Գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիար Տիգրան Վիրաբյանի, որ ազնվաբար և ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց մեր արդար վրդովմունքն արտահայտող գրառմանը. Սբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:

Եվ թող ոչ ոք չփորձի հանդգնել և խնդիրը նենգաբար շահարկել:

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե. 6)»:

Ավելի վաղ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել էր, որ հունվար 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի էր ունեցել տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին: Համերգըհեռարձակվել էր Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որում երախտիքի խոսք կար՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

--00—ԼՄ