Հրդեհ է բռնկվել հայտնի քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանի Dodge մակնիշի ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

86885_b

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանաչված քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանը DODGE մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայով ընթանալիս է եղել, երբ նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Խ. Գալստյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության   փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են  ավտոմեքենայում առաջացած կրակը:

Միչնչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել է Խ. Գալստյանը քաղաքացիների օգնությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ոստիկանոթյան պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայաստան Ղազարյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Գալստյանը հայտնի քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանն է:

--00—ՅՄ