Վահան Քերոբյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

321507619_860530725155746_368657290185741394_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունվարի 13-ին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Այցի նպատակն էր քննարկել Արենի համայնքի բնակավայրերում հեռավար աշխատանքի շուկայի զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախաձեռնության շրջանակում քննարկվել է նաև «Teach For Armenia» կազմակերպության կողմից կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

--00—ՅՄ