Սպիտակում 20-ամյա վարորդն ատրճանակի նմանվող առարկա է ներկայացրել՝ ասելով, թե գտել է դաշտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին՝ ժամը 23.35-ին, Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «Wolksvagen Golf» մակնիշի մի մեքենա:

20-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ատրճանակի նմանվող մետաղյա առարկա՝ հայտնելով, որ այն գտել է Սպիտակ համայնքի Նոր քաղաք թաղամասի հարակից դաշտավայրում:
Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

--00—ԼՄ