Մեկ օրում 9 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ տուժել է 12 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News     

վթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու` 9, խարդախության՝ 8, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, դատական ակտը չկատարելու և թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

 --0—ՄՀ