Ռուբեն Վարդանյանի պայքարը անորոշ է և ամորֆ, պարզ չէ արդյունքը. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Ռուբեն Վարդանյանի պայքարը անորոշ է և ամորֆ, պարզ չէ արդյունքը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, հայության առջև ծառացած երեք հիմնական խնդիրները պետք է տարանջատվեն։ Ըստ նրա՝ Արցախի հարցով պետք է զբաղվեն արցախցիները, Հայաստանը պետք է լուծի իր անկախ գոյության հիմնախնդիրը, իսկ սփյուռքը՝ Ցեղասպանության պահանջատիրության հարցով։ Նրա կարծիքով, պետք է ռեսուրսներ ծախսենք ու պրոֆեսիոնալ, հարց լուծող բանակ ստեղծենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ