Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Սևան քաղաքում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի (բացի Արտաշատ քաղաքից), Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԶՀ