77 համարի «Գազելի» վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել վարորդական իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

2023-02-10_12-12-03

Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Քանի որ բնական հետաքրքրություն կա՝ կապված թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպի հետ (պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը հարբած է), և որպեսզի ստիպված չլինենք առանձին-առանձին պատասխանել բոլորիդ հարցերին, տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից»,-նշել է նա:

--00—ՅՄ