Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվեց պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բու

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) պաշտոնապես հայտարարել է գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Այսօր Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհուրդը հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի մարզիչ Շտեֆան Կունցի հետ և համաձայնության է եկել նրա հետ՝ բարի կամքի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքների հիման վրա աշխատանքից հեռացնելու շուրջ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Շտեֆան Կունցին մեր ֆուտբոլի ազգային հավաքականում ունեցած ներդրման համար և մաղթում նրան շարունակական հաջողություններ կյանքում»,- ասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի` Twitter-ում տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կունցը Թուրքիայի ազգային հավաքականը գլխավորում է 2021 թվականից։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 60-ամյա մասնագետին հեռախոսով արդեն տեղեկացրել են իր հեռացման մասին։ Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոահիմ Լյովը համարվում է Կունցին փոխարինելու գլխավոր հավակնորդներից մեկը։

Թուրքիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում միևնույն խմբում է ընդգրկված Հայաստանի հավաքականի հետ: Սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին 1-1 հաշվով ավարտեց Թուրքիայի հետ արտագնա խաղը:

--ԼՀ--