Կայացել է ՀՀ-ԵՄ Տնտեսական համագործակցության առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 12, 24News

սվիտալսկի

Այսօր` մարտի 12-ին, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստի մասնակիցներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս ներկա էր նիստին և հանդես եկավ ողջույնի խոսքով:

Կողմերը մտքեր են փոխանակել մակրոտնտեսական միտումների և տնտեսության զարգացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ: Քննարկվել է նաև պետական ֆինանսների կառավարումն ու վիճակագրությունը՝ ՀԸԳՀ «Տնտեսական համագործակցության» բաժնի ներքո, ինչպես նաև Համաձայնագրի խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման շուրջ առկա առաջընթացը: