Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

smbat-grigoryan-e1676638294191

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ և ազատվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սմբատ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»։

--00—ՅՄ