Իսրայելական բանակի ստուգարշավի ընթացքում 6 պաղեստինցի է զոհվել, կան տասնյակ վիրավորներ. Wafa

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

8516bb6d-b850-46a8-bf2b-46ffdf429599.jpg

Վեց պաղեստինցի սպանվել է, ևս 70-ը՝ վիրավորվել այսօր Հորդանան գետի Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների հետ բախումների հետևանքով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է  պաղեստինյան Wafa գործակալությունից:

Պաղեստինի նախագահի խոսնակը իրավիճակի վտանգավոր սրացման պատասխանատու է անվանել Իսրայելի կառավարությանը՝ ԱՄՆ վարչակազմին կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել և ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պաղեստինցիների դեմ հանցագործությունները:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն այսօր առավոտյան հայտնել էր, որ իսրայելական ուժերը ռազմական գործողություն են իրականացնում Նաբլուսում:

Israyel Hayom պարբերականի փոխանցմամբ՝ իսրայելական զինվորները բախվել են «Առյուծի որջ» ահաբեկչական կազմակերպության անդամների հետ: Ըստ հրատարակության՝ իսրայելցի զինվորականները շրջապատել են քաղաքի շենքերից մեկը, որում, ամենայն հավանականությամբ, եղել են երկու ահաբեկիչներ:

Կողմերի միջև վերջին շաբաթներին հաճախ են նման բախումներ տեղի ունենում՝ հանգեցնելով զոհերի և վիրավորների:

--00—ԶՀ