Ուժեղ քամին զգալիորեն վնասել են Գեղարքունիքի մարզի 7 համայնքների դպրոցների տանիքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

նկար

Մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: 

նկար

«Դպրոցների տնօրեններին հանձնարարել եմ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը և ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։

նկար

Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- գրել է մարզպետը։

նկար
նկար

--00—ԼՄ