Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել. ընդդիմադիրը՝ Արայիկ Հարությունյանի ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

24News հարցին՝ ինչ նպատակ էր հետապնդում ԱԽ նիստի ժամանակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ադրբեջանին ինտեգրվելու մասին հարցադրումը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պատասխանել է․ «Ես էլ Արայիկ Հարությունյանին հարցնում եմ՝ եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում։

Պարզ է, չէ՞, Ադրբեջանը ինչ է երազում։ Մենք գիտենք, չէ՞, Ադրբեջանի երազանքներն ու ցանկությունները, դրա մասին ինչո՞ւ է բարձրաձայնում Արցախի ղեկավարը։ Չէ՞։ Պետք է էդ հարցը մենք տանք»,-ասել է նա, ապա հավելել, որ կուզենար՝ հարցին հենց Արայիկ Հարությունյանը պատասխաներ։

«Ինքը այնտեղ է, որ էդ խնդիրները կարգավորի, ինքը ԱՀ նախագահն է, ԱՀ-ի՛, ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության նախագահն է։ Ինքը էդ հարցադրումն անելու փոխարեն պետք է սուսուփուս էդ անվտանգային խնդիրները լուծեր»,-ասել է պատգամավորը, ապա հավելել․ «Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել. եթե չհամաձայնվեք, պատրաստվում են ուժ գործադրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ