Ադրբեջանցիները հատուկ Վ. Սարգսյանի ծննդյան օրը ոստիկաններին սպանեցին, որ մեզ վախեցնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԼՂ-ում ընտանիք չկա, որ արցախյան երեք պատերազմների ժամանակ զոհ չի ունեցել, ինչպե՞ս է ինտեգրվելու Բաքվի հետ, ապրելու: Արայիկ Հարությունյանը երբ հարցնում է՝ կա՞ն մարդիկ, որ ուզում են Ադրբեջանին ինտեգրվել, թող հիշի, որ 70 տարի խաղաղ ապրել ենք ադրբեջանցիների հետ, հետո ի՞նչ եղավ, Բաքվի, Սումգայիթի ջարդերը մոռացե՞լ է, թե ինչպես ծխախոտները վրաները հանգցրած, կտրտված փախան, եթե անգամ մի քանի տարի էլ Բաքվի հետ խաղաղ ապրեն, միևնույն է՝ կրկնվելու է նույնը, նրանց ձեռագիրն է՝ գյուղեր մտնել, զառամյալ ծերերին մասնատել, գլուխ կտրել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Կին ազատամարտիկների կազմակերպության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

Անդրադառնալով մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն խմբի կողմից արցախցի ոստիկանների սպանության դեպքին, Աիդա Սերոբյանը նշեց, որ ադրբեջանցիները հատուկ էին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարձակվել ոստիկանների վրա. «Ուզում են մեզ ասել՝ տեսեք, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էլ զոհեր տվեցիք, չնայած՝ այդ օրն իրենց զոհերին չէին կարողանում քարշ տալով տանել»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ