«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, սպասում են ԱԱԾ-ի և ԲՏԱ նախարարության դիրքորոշումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

դֆ

Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիմում է ստացել։ Այս մասին 24news-ին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

«Օրենքով սահմանված կարգի համաձայն՝ Հանձնաժողովն ընթացք է տվել ներկայացված դիմումին, հաջորդիվ պետք է նշված հարցի վերաբերյալ ստանանք ԲՏԱ նախարարության և ԱԱԾ դիրքորոշումները, ինչից հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ հետագա աշխատանքներին՝ իհարկե, հաշվի առնելով նաև «առևտրային գատնիքին» հնարավոր առնչվող իրավական գործընթացները», - նշեց ՀԾԿՀ մամուլի խոսնակը։

--00—ԱՊ