ՀՀ-ն կդիմի ՄԱԿ-ին․ ԱԳՆ-ին հանձնարարել եմ․ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանության է նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Կառավարության՝ մարտի 16-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերջին միջադեպերը, որոնք տեղի են ունեցել Արցախում, և այս համատեքստում տեղեկացրել է, որ Հայաստանը դիմելու է ՄԱԿ-ին։

«Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման, միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ։

Ուզում եմ հիշեցնել, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ։

Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։

Այս պնդումները անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ