Բաքվի հետ կապի համար Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը տուգանվել է 20 000 եվրոյով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Քարին

Գերմանիայի Բունդեսթագը մարտի 14-ին որոշել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Քարին Շտրենցին տուգանել 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար: Այդ մասին հայտնում է Deutsche welle-ն:

Կարին Շտրենցի անունը շրջանառվել է դեռ 2017 թվականին կոռուպցիոն սկանդալի շրջանակում, իչպես նաև Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների 2018 թ. ապրիլի զեկույցում:

Քարին Շտրենցը պնդել է, որ ինքը չի իմացել այն մասին, որ իր ֆինանսավորման աղբյուրը ադրբեջանական է: Նա իրեն մեղավոր է համարել միայն այն բանի համար, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին:

Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015 թ. եղել է Ադրբեջանի ընտրության ժամանակ դիտորդական առաքելության կազմում: