Անվտանգության համակարգն առաջվանը չէ, փուչիկը ադրբեջանական մեկ գործողությամբ պայթեց․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

տիգրան

Անվտանգության համակարգի գործել/չգործելը, դրա առկայություն/բացակայությունը տեսանելի է լինում ճգնաժամային իրավիճակներում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։



«Մինչ իշխանության տարբեր դեմքեր հասարակությանը համոզում էին, որ իրենք խորքային բարեփոխումների մեջ են, անվտանգության համակարգն այլևս մեկ տարի առաջվանը չէ, այդ փուչիկը ադրբեջանական մեկ գործողության հետևանքով պայթեց: 



Իշխանությունն իր զոռբայությունը, ակտիվությունը միայն երկրի ներսում է դրսևորում` բազմաթիվ թիկնապահների և ուժայինների թիկունքից, իսկ սահմանային անվտանգության ապահովման ժամանակ կլորացրած աչքերով լուռ հետևում է ադրբեջանական ապտակներին»։ 

--00—ՍՊ