Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ambakum-grigoryan-scaled-e1680696391478

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ապրիլի 4-ին որոշումներ է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի ապրիլի 3-ի թիվ Ե 40/10-1711 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Գրիգորյանի դիմումը. հրամանում եմ․

1․Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի ապրիլի 4-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

2․Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Ամբակում Գրիգորյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»։

--00—ՅՄ