Կիպրոսի խորհրդարանն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2023-04-06_18-54-26

Կիպրոսի խորհրդարանն այսօր Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Կիպրոսի ՀՅԴ կոմիտեն։

Նշվում է, որ ընդունված բանաձևով խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։

«ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և Հայ Դատի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները Հայաստանի նկատմամբ, գործակցելով Հայ համայնքի պետական ներկայացուցչի, ինչպես նաև Արցախի բարեկամների հետ` Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է պատրաստել, որը ներկայացվել է Կիպրոսի խորհրդարանի լիագումար նիստին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համազգային ջանքերի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները։

--00—ՅՄ