Նիկոլ Փաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

փ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը, ի դեմս ՊՆ-ի, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների մասնակցել։ Նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ կընդունվի եկող շաբաթ։ Ինչո՞ւ է իշխանությունը գնում սրան, երբ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել։

Իշխանական աղբյուրի կարծիքով՝ չնայած իշխանության թվացյալ հանգստությանը, Փաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են, նա զգում է, որ բանակում մեծ դժգոհություն է հասունանում, մասնավորապես՝ ՀՀ սուվերեն տարածքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հետ կապված։ Նա հասկանում է, որ զինվորականներն իրենք են հեղափոխական ալիք բարձրացնելու, ուստի որոշել է նախապես կանխել վտանգավոր զարգացումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ