Արցախցիների ուխտագնացությունները դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք կիրականացվեն ապրիլի 16-ից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

e0dd04df-ba95-4c2d-a5db-354076129096.jpg

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո վերստին կկազմակերպվի անվճար երթևեկություն դեպի արցախյան հինավուրց վանական համալիրներ՝ Ամարաս, Գանձասար և Հակոբավանք:

Ինչպես տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից, ուխտագնացությունները կկազմակերպվեն յուրաքանչյուր կիրակի և մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին: Մեքենաները շարժվելու են դեպի ուխտավայրեր ժամը 08։30-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:

Մասնակցության համար Արցախի քաղաքացիները կարող են գրանցվել Ստեփանակերտի Ս. Հակոբ և Ս. Աստվածածին եկեղեցիներում:

«Ուխտագնացությունները դեպի մեր դարավոր ժառանգություն հանդիսացող վանքեր լավ հնարավորություն է հոգևոր արժեքների ամրապնդման և հայկական ժառանգության պահպանման համար»,- նշված է հաղորդագրությունում:

--00—ԶՀ