Անվճար տրանսպորտային երթուղիներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2023-04-12_16-19-51

Ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱԵ Արցախի թեմից։

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։

--00—ՅՄ