4000 ուխտավորներ այցելել են Ամարաս և Դադիվանք. խաղաղապահների մեկ տարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը մեկ տարվա ընթացքում ապահովել է շուրջ 4000 ուխտավորների անվտանգ այցը Դադիվանք և Ամարաս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն հայկական զինված ուժերը թողեցին Քարվաճառը, որտեղ էլ գտնվում է հայոց հոգևոր կենտրոններից Դադիվանքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով և Ռուսաց պատրիարք Կիրիլի միջնորդությամբ ռուսական իշխանությունները որոշեցին Դադիվանքի մոտ ապահովել շուրջօրյա մարտական հերթապահություն՝ թույլ չտալով, որ վանական համալիրը քանդվի ադրբեջանցիների կողմից։ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայություն մատուցել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները։ 

--00—ԼՄ