«Քանի թուրքը ուժի պատասխան չի ստացել, չի հանգստանալու». հարցում՝ Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական բանակի զինծառայողների ուղղությամբ։

Մեր ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը ևս ունի զոհեր ու վիրավորներ: 24News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր համարու՞մ են արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի բացումը։

«Ես կարծում եմ՝ դա իշխանությունների կողմից օգտագործվող շղարշ է ընդամենը ժամանակ ձգելու համար, որպեսզի հակառակորդն էլ ավելի չագրեսիվանա և չեմ կարծում, որ որևէ մեկը դրան լուրջ վերաբերվի»,- ասաց քաղաքացիներից մեկը։ «Քանի նրանք զգում են՝ մենք թույլ ենք, ամեն օր սպասեք նոր սադրանքների»,- ասաց քաղաքացիներից մեկ ուրիշը։

Մանրամասները տեսանյութում։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ