Լիոնի քաղաքապետը Զինվորի տանն էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

341005683_9095995463808879_4924920969153678010_n

Լիոնի քաղաքապետը Զինվորի տանն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներն ու  նրանց ընտանիքների անդամները  հավաստագրեր ստացան հենց Գրեգորի Դուսեի ձեռքից (10 հոգի):

ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Օվերն-Ռոն-Ալպ ֆրանս-հայկական ասոցիացիայի  աջակցությամբ, 3 փուլով  Զինվորի տան՝ արդեն 26 շահառու կամ նրանց ընտանիքի անդամ է մասնակցել տարբեր դասընթացների՝ սկսած լուսանկարչությունից, մինչև ատամնատեխնիկական ու խոհարարական գործ:

26-ից 14-ն արդեն աշխատում է նոր մասնագիտությամբ: 2022 թվականի ապրիլին   է այս կառույցների և Զինվորի տան միջև պայմանագիր կնքվել: 

 Երրորդ փուլի դասընթացն անցած մասնակիցների հավաստագրերի հանձնումը վստահվեց Լիոնի քաղաքապետին: Քաղաքապետն իր հիացմունքը հայտնեց այն առիթով, որ  Զինվորի տունը հոգում է տղաների ոչ միայն առողջական, այլև կրթական ու սոցիալական խնդիրները: Պատվիրակության կազմում և Զինվորի տան հյուրերի թվում էր նաև Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը:

--00—ՅՄ