Վարչապետը պետք է սանձի իր տիկնոջը, թշնամական քարոզչությունը բերում է մեր տարածք. Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Վարչապետը պետք է սանձի իր տիկնոջը, թշնամական քարոզչությունը բերում է մեր տարածք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ, չի կարելի թշնամական քարոզչությունը բերել մեր երկրի տարածք, դա մտահոգիչ երևույթ է։ Վարդանովը հերքեց նաև 5-րդ շարասյան առկայության հնարավորությունը։

Ըստ նրա՝ շարասյունը չի կարող առանձին-առանձին լինել, իսկ դավաճանությունն էլ, իր հերթին, խմբակային չի լինում, քանի որ սրիկաները միշտ քողարկում են իրենց դավաճանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ