Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հայտնվել է ալիևյան քարոզչամեքենայի թիրախակետում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

հյդ

Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը և աշխարհում բոլոր ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը իրականացնում են հայկական շահերի պաշտպանությունը։ Ալիևը գիտի, որ հայանպաստ բանաձևերի ընդունման պատճառով խիստ վարկաբեկվում է, և որ եվրոպական կառույցների հետ բանակցելիս դրանք կիրառվում են, որպես խաղաքարտեր, Ադրբեջանի դեմ։ Տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։ 

Եվրոպայի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի՝ EAFJD, գրասենյակը աշխարհում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյակներից է և գործում է մասնավորապես՝ Հայ դատի, Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և Եվրոմիություն միջև կապերի ամրապնդման համար, և պաշտոնապես գրանցված է Եվրոխորհրդարանում։ Իր դերակատարությունը, այդպիսով, եվրոպական գործադիր և օրենսդիր մարմիններում կայացող պաշտոնյաների կամ պատգամավորների որոշումների վրա հայանպաստ ազդեցություն գործելն է։ Այն գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Սրանից չորս ամիս առաջ գրասենյակը նշեց իր գործունեության 20-րդ ամյակը: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի նախագահը Գասպար Կարապետյանն է, իսկ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենն է Հեղինե Էվինյանը։

Գրասենյակի հանդեպ ադրբեջանական հալածանքները ադրբեջանական օրեցօր ավելի ուժգին են դառնում, և ավելին՝ դրանց կիզակետում հայտնվել է գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Ալիևի պահանջով 2018թ-ին ո՛չ միայն վերջինս գտնվել էր Ինտերպոլի ադրբեջանական ցուցակում, այլ նաև հասել է եվրոպական մեդիադաշտ՝ սկանդալային թյուր տպավորություններ առաջացնելու նպատակ հետապնդող կասկածելի հոդվածագիրների գրչին, որոնց «գրեթե հավաստի» աղբյուրներն «զարմանալիորեն» ադրբեջանական մամուլն են։ Գործը հասել է բելգիական պատկառալի «Լը Վիֆ» (Le Vif) պարբերականին, որի սյունակներում ոմն Սեբաստիան Բուսուան այս տարվա մարտի 1-ին հրապարակել է «ԱրմենենԳեյթը տեսանելի՞ է, Եվրոպան պե՞տք է մաքրի իր բարեկամական խմբերն» ֆրանսերեն շարադրված անհիմն հոդվածը։ Հեղինակը ընդգծում է, որ Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Եվրոպայի ամենամեծ հայամետ կազմակերպությունն է, այս տեղեկությունը շաղախելով կեղծ տվյալներով՝ հավաստիացնելով, թե այն ֆինանսավորվում է «միլիոնատեր Գասպար Կարապետյանի կողմից»։

Ֆրանսիայի կողմից Եվրոպական ժողովրդական խմբի՝ եվրոպատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիին անվանելով Հայաստանի եռանդուն պաշտպան, ինչը որ անհերքելի է, Բուսուան հայտնում է, որ գրասենյակի ազդեցությամբ 22թ նոյեմբերի 19-ին մի խումբ խորհրդարանականներ ստորագրել են հայտարարություն, որում մեղադրում են Ադրբեջանին «Հայաստանի դեմ ագրեսիա» իրականացնելու և «երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու» մեջ՝ մոլորեցնելով ընթերցողին, կարծես թե հայտարարության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ ««ԿատարԳեյթից» հետո Եվրոպան կհանդիպի՞ «ԱրմենիենԳեյթի»»,- գրում է Բուսուան՝ կասկածի տակ առնելով Հայաստանի հետ կապված բարեկամական խմբերի գործունեությունը՝ հատկապես։
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ