Ադրբեջանի դրոշը այրելով՝ ՀՀ միջազգային վարկանիշը ոչ միայն չի տուժել, այլ բարձրացել է. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ebb8eec.jpeg

Երևանում Ադրբեջանի դրոշը այրելով Հայաստանի միջազգային վարկանիշը ոչ միայն չի տուժել, այլ բարձրացել է, քանի որ Հայը ցույց է տվել աշխարհին, որ մենք ունենք ազգային ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆ և պատրաստ չենք մեր մայրաքաղաքում ընդունել 3 տարի առաջ մեր վրա հարձակված, միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտած և միջազգային ահաբեկչության բուն դարձած պետության դրոշը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արթուր Ղազինյանը.

«Տուժել է միայն իշխանության վարկանիշը, այն էլ որպես «խաղաղության կեղծ օրակարգի» տեղական օպերատոր: Ադրբեջանի դրոշը Երևանում այրելն ու դրա հանրային լայն աջակցությունը «խաղաղության դարաշրջանի» իրական շահառուներին ցույց տվեց, որ Հայ հասարակությունը չի ընդունում 44-օրյա դավադիր պատերազմի և դրան հաջորդած մի քանի ագրեսիաների արդյունքները, չի հաշտվել պարտության ու ստորացման հետ և պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար:

Հ.Գ. Հայաստանի միջազգային վարկանիշին ամենամեծ հարվածը, իմ ընկալմամբ, հասցվել է 2021թ հունիսի ընտրությումների արդյունքներով, երբ մարդկության պատմության մեջ առաջին երկիրը դարձանք, որն իրեն իշխանություն կարգեց պատերազմը պարտված, դավաճանության մեջ մեղադրվող քաղաքական խմբակին»:

--00—ԶՀ