«Հեյնիկենը» պարզաբանել է՝ ինչո՞ւ է Հայաստանում շրջանառվող գարեջրի շշի վրա Ադրբեջանի դրոշ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:

«Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի «Եվրո 2020» առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են «Եվրո 2020»-ի խաղերը:

ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:

Հիշեցնենք, որ փաստաբան Միհրան Պողոսյանը երեկ լուսանկար էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում շրջանառվող գարեջրի վրա ադրբեջանական դրոշ է։

Ավելի ուշ նա ևս մեկ հրապարակում էր արել՝ տեղեկացնելով, որ Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ, և որ վերջինս կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։

«Պարզվում է, որ ներմուծող ընկերությունը թշնամի երկրի սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել է զարտուղի ճանապարհով` շրջանցելով Էքսկլյուզիվ ներմուծման պայմանագիրը։ Հիմա եկեք ինձ համոզեք, որ ներմուծումն իրականացվել է անփութության հետևանքով, այլ ոչ թե թրքասիրության... Հաշվի առնելով մեր իշխանության՝ թուրքերի հետ առևտուր անելու մոլուցքը, կարծում եմ երկրորդ պատճառն ավելի իրական է... Տղա եք, պարզե՛ք՝ ու՞մ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում»,-գրել էր նա։

--00—ԼՄ